Մարդը ժամանակին տասնհինգ հազար դոլարով, փսորիազ հիվանդության պատրվակով ազատվել է բանակից, իսկ հիմա Երևանի նման մեծ քաղաքում повестка-ներ է բաժանել տալիս:
Դասալիք լինելը նորաձև է, Anna Hakobyan, Նիկոլ Փաշինյան:
*
- «Ծերանալ» բայն առաջացել է աղոթելուց:
-Ի՞նչ կապ ունի, Կարեն:
- Դե ծերունական աղոթքի մոմենտով:
Հանճարեղ մտքի հեղինակը հետո դարձավ մարզպետ, փոխնախարար, իսկ հիմա օրենքներ է գրում, որ ազգը ապրի:
Տգետ լինելը նորաձև է, Աննա:
*
Տարիներ շարունակ զբաղվել է ընդդիմադիր գործունեությամբ, գործող ռեժիմի պարագլուխներին ինչ ասես, որ չի ասել: Հեղափոխական բեմականացման ժամանակ գլուխը դուրս է հանել աբտոբուսի պատուհանից ու գոռացել, որ Սերժը նարկոման է: Մի քանի տարի հետո պարզվել է, որ ընդդիմադիրն ընդամենը ԱԱԾ գործակալ էր:
Նիկոլ Փաշինյան, ժամանակակից Հայաստանում ռեժիմի բոզը լինելը նորաձև է:
*
Երկրի վարչապետը գնում հասնում է Ղազախստանի նախագահ Նազարբաևի մոտ ու երախտագիտություն է հայտնում, որ վերջինիս առաջարկով ստեղծվել է ԱՊՀ-ն:
Նազարբաևին զարմացնելը նորաձև է:
*
Մարզահամերգայինում նորաձև է հարսանիքներ անելը: Եռաբլուրներում միտինգներ անելը, շիրիմներ կոխկրտելը նորաձև է:
Վստահ եմ, որ վաղը կամ մյուս օրը նորաձև կլինի Ծիծեռնակաբերդում հոգեհանգստի հաց տալը, մեռած լավ ախպոր համար մե երկու թաս խմելը:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ.
Ոչ մի սուլթան չէր կարող անել այն, ինչ արեցին ժամանակակից հայերը` հայերի գլխին:
Հային պետք է փրկել հայից: